ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որն ուղեկցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիք կատարած այցի ընթացքում, հրապարակել է Կապանում նկարահանված տեսանյութ, որտեղ վարչապետը շփվում է քաղաքի բնակիչների հետ՝ առանց որևէ խնդրի և էքսցեսների:
Սիմոնյանը տեսանյութը հրապարակել է հետևյալ գրառմամբ՝ «Հենց հիմա Կապանում՝ առանց սադրիչների (չնախատեսված կանգառ)»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ բուռն արձագանք է ստացել տեղացիների շրջանում։ Նրան Ագարակում դիմավորել են վիրավորական վանկարկումներով, որոշ քաղաքացիներ բարձրացել են ծառայողական մեքենայի վրա։ Փաշինյանին չեն թուլատրել այցելել զոհվածների գերեզմանին։ Խափանվել է նրա այցը Մեղրի ու Քաջարան։