Կառավարության շենքի տարածքից 8 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն: Այդ մասին Armenia Today-ին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։
Ոստիկանությունից պարզաբանեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ առավոտյան՝ նախքան Կառավարության նիստի մեկնարկը, մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են արել կառավարության դիմաց։ Նրանք փորձել են իրենց շղթայել կառավարության շենքի դարպասներին՝ փորձելով թույլ չտալ, որպեսզի վարչապետը ներս մտնի։