Թուրքիայի երիտասարդությունը կողմ է հանդես եկել 1915-ի իրադարձությունների արխիվների բացմանը։ Այս մասին հայտնի է դարձել երկրի 13 նահանգներում Թուրքիայի երիտասարդական ակումբների դաշնության կողմից անցկացված հարցման արդյունքներից:
Հարցվածներին խնդրել են իրենց կարծիքը հայտնել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայերի պնդումների, ինչպես նաև այս տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության առնչությամբ:
Համադաշնության ղեկավար Բիլալ Օկուդանը «Անադոլու» լրատվական գործակալությանը հայտնեց, որ հարցմանը մասնակցել է 18-29 տարեկան 500 մարդ: Հարցումն անցկացվել է հեռախոսով:
Այսպիսով, հարցվածների 72 տոկոսը նշել է, որ տեղյակ է 1915 թվականի իրադարձությունների մասին, ասում է Օկուդանը:
Թուրքիայի երիտասարդությունը գիտի իր երկրի պատմությունը և կեղծ է համարում «ցեղասպանության» մասին մեղադրանքները:
Միևնույն ժամանակ, երիտասարդների 92 տոկոսը նշել է, որ Բայդենի հայտարարությունները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անհիմն են:
Թուրքիայի երիտասարդությունը կարծում է, թե սխալ է, որ քաղաքական գործիչները և (կամ) պետությունները հայտարարություններ անեն «ցեղասպանության» մասին: Այս կարծիքը հայտնել է հարցվածների 88 տոկոսը:
Բացի այդ, հարցվածների 95 տոկոսը կողմ է 1915 թվականի իրադարձությունների արխիվների բացմանը և պատմաբանների կողմից հայերի պնդումների ուսումնասիրմանը: