Հայաստանում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ տաքսի ծառայության համակարգը բարեփոխելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու համար: Որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ աշխատանքային խումբը կզբաղվի տաքսիների կողմից մատուցվող ծառայությունների համակարգի բարեփոխման հարցերով՝ ուղևորների պարզությունն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով:
Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ բարեփոխումների ծրագրի մշակման վերաբերյալ:
Նշենք, որ ինը հոգուց բաղկացած աշխատանքային խումբը կգլխավորի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: