ՄԻՊ աշխատակազմն անդրադարձել է Արման Թաթոյանի հրաժարականի մասին լուրերին:
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ՄԻՊ Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին: Նշվել էր նաև, որ նա մի շարք առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու վերաբերյալ: Մամուլում սա կապել էին նաև Արման Թաթոյանի նկատմամբ իշխանական պատգամավորների վերաբերմունքով, որոնք բողոքում են ՄԻՊ-ի աշխատանքից: Հիշեցնենք նաև, որ երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը քննադատել էր Արման Թաթոյանի գործունեությունը, ինչին ՄԻՊ-ն արձագանքել էր կոշտ ելույթով: