Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար, Տոմսկի պատվավոր քաղաքացի Եգոր Լիգաչովը մահացել է կյանքի 101-րդ տարում. գրում է ՏԱՍՍ-ը:
«Մայիսի 7-ին, Մոսկվայում 101 տարեկանում մահացել է Տոմսկի պատվավոր քաղաքացի Եգոր Լիգաչովը»,- հայտնել է ԶԼՄ-ի զրուցակիցը:
«ՏԱՍՍ»-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ մահանալուց մի քանի օր առաջ Լիգաչովին տեղափոխել էին Կենտրոնական հիվանդանոց, որտեղ վերջինս պարբերաբար ստուգվել է և բուժումներ ստացել:
Եգոր Լիգաչովը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 29-ին Տոմսկի շրջանի Դուբինկինո գյուղում: Փաստացի նա եղել Կոմունիստական կուսակցության երկրորդ դեմքը Միխայիլ Գորբաչովից հետո: Լիգաչովը 1983-1990 թթ եղել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղարը: