ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ Արմավիրի մարզի Այգեվան գյուղ մեր այցի ժամանակ հյուրընկալվեցինք նաև Քեսաբլյանների ընտանիքում, որտեղ շուտով ծնվելու է ընտանիքի տասներորդ զավակը: Այս մասին հայտնել է վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը։
Ընտանիքի հայրը՝ Վովա Քեսաբլյանը, հորդորում է հայ ընտանիքներին չվախենալ շատ երեխաներ ունենալուց. յուրաքանչյուր երեխա իր հետ նոր հաջողություն է բերում: