ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այսօր Կազանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի ընթացքում նաև երեխաներ են զոհվել։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Կազանում անհայտ անձինք կրակ են բացել Կազանի թիվ 175 դպրոցում։ Հարձակումը ենթադրաբար կազմակերպել է երկու մարդ։ Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ նրանցից մեկը դեռահաս է, որը ձերբակալվել է։ Կան նաև տուժածներ։