Մայիսի 12-ին ավստրալական Qantas ավիաընկերությունը կսկսի վաճառել չվերթի տոմսեր դեպի «անհայտություն»:
Թռիչքի ուղևորները կտեսնեն Գերլուսինը (Լուսնի և Երկրի ամենամոտ հեռավորության պահը), որն այդ օրը համընկնելու է Լուսնի լրիվ խավարման հետ:
Էկոնոմ դասի տոմսն սկսվում է 499, էկոնոմ պրեմիումը՝ 899, իսկ բիզնես դասը`1499 ավստրալական դոլարից: Թռիչքից առաջ բիզնես դասի ուղևորների համար տեղի կունենա կոկտեյլային երեկույթ, իսկ աստղագետը կմեկնաբանի այն, ինչ կատարվում է:
Թռիչքի ուղևորները կթռչեն Boeing 787-ով: Ինքնաթիռի առավելագույն բարձրությունը մոտ 13 կիլոմետր կլինի: Ուղևորների թռիչքների մեծ մասը տեղի է ունենում մոտ 10 կիլոմետր բարձրության վրա:
Որպեսզի համաճարակի հետևանքով կորուստները փոխհատուցվեն, Qantas-ն արդեն թռիչքներ է իրականացրել Անտարկտիդայի և Մեծ արգելախութի վրայով։
Իսկ մարտին Qantas-ն սկսեց թռիչքներ, որոնցում նպատակակետը կարելի է իմանալ միայն վայրէջքի ժամանակ: