ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
խորապես ցնցված եմ սույն թվականի մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգության լուրից: Հատկապես շատ ցավալի է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են:
Խնդրում եմ Ձեզ անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր փոխանցել զոհերի հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր Կազանում անհայտ անձինք կրակ են բացել Կազանի թիվ 175 դպրոցում։ Հարձակումը ենթադրաբար կազմակերպել է երկու մարդ։ Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ նրանցից մեկը դեռահաս է, որը ձերբակալվել է։ Կան նաև տուժածներ։