38-ամյա Մուստաֆա Քադիրին ձերբակալվել է ԱՄՆ կառավարության՝ Covid-19-ի հետևանքները չեզոքացնելու ծրագրից խարդախությամբ օգտվելու կասկածանքով. գրում է tjournal.ru-ը:
Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի դատախազության փոխանցմամբ՝ նա 5 միլիոն դոլար է ստացել չորս կեղծ ընկերությունների աշխատակիցների« աշխատավարձերը վճարելու» նպատակով, սակայն հոգացել է անձնական կարիքները. գնել է Ferrari, Bentley և Lamborghini սպորտային մեքենաներ և վճարել իր շքեղ արձակուրդի ծախսերը:
Քադիրիին մեղադրանք է առաջադրվել չորս հոդվածով՝ բանկային կեղծիք, էլեկտրոնային խարդախություն, անձնական տվյալների հափշտակություն և փողերի լվացում: Տղամարդը, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում:
Կադիրին ազատ է արձակվել 100 հազար դոլար գրավի դիմաց: Դատը նշանակված էր հունիսի 29-ին:
Նշենք, որ ԱՄն կառավարությունը Covid-19- ով պայմանավորված «Օգնության և տնտեսական անվտանգության մասին» օրենք էր մշակվել՝ փոքր բիզնեսին սատարելու համար: Այս արշավի շրջանակներում ձեռնարկությունները կարող էին ստանալ մինչև 349 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկեր 1% -ով: Ըստ նշված պայմանների ՝ գումարի մի մասը պետք է ուղղվեր աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար: Ապրիլին ԱՄՆ Կոնգրեսը հաստատել էր ավելի քան 300 միլիարդ ԱՄՆ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում: