Մենք դատապարտում ենք ռազմագերիների խնդրի նկատմամբ անտարբերությունը: Այս մասին հայտարարել են հայ ռազմագերիների մայրերը, որոնք բողոքի ակցիա են անցկացրել մայրաքաղաքի կենտրոնում:
Նրանք բոլոր մայրերին կոչ են արել միանալ գերիների և անհայտ կորածների մայրերի ցավին:
«Մենք դատապարտում ենք մեր երկրում առկա անտարբերությունը, այն երկրում, որտեղ աղետ է տեղի ունեցել», – հայտարարել են նրանք:
Նրանք Ազատության հրապարակից շարժվել են դեպի Հյուսիսային պողոտա, այնուհետև Կառավարության շենք: Ակցիայի մասնակիցները երկրի բոլոր մայրերին կոչ են արել արթնանալ և իրենց ձայնը բարձրացնել: