Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
«Հերոսացած զինծառայողների պարգևները Սարդարապատի հուշահամալիրում այսօր հանձնել եմ նրանց ընտանիքների անդամներին՝ իմ խոնարհումը հայտնելով իրենց զավակների հիշատակի առջև և վերահաստատելով միշտ իրենց կողքին լինելու իմ պատրաստակամությունը:
Պարգևները հանձնելուց հետո հարգանքի տուրք ենք մատուցել Արցախյան հերոսամարտերում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին»,-գրել է նա։