Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ։
Մարզերի առանձին շրջաններում այսօր, մայիսի 19-ին, 22-ին կեսօրից հետո, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ: