Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել:
Այս մասին նա հայտարարել է «Կառուցելով ապագան» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ: Ռուբեն Վարդանյանը ծրագրի ջանակներում ներկայացրել է «THE FUTURE ARMENIAN» նախագծի նպատակները և պատասխանել Hay’Li Human Development-ի կազմակերպված բիզնես նախաճաշի մասնակիցների հարցերին:
Նշենք, որ «THE FUTURE ARMENIAN»-ը հասարակական նախաձեռնություն է, որը ստեղծվել է հայերի և Հայաստանի բարեկամների կողմից: Նպատակը նաև հայ ազգի կայուն զարգացման ընդհանուր ըմբռնման ձևավորումն է: Նախագծի կազմակերպիչները բոլորին հրավիրում են միանալ նախաձեռնությանը և դառնալ հայտարարված 15 նպատակների համահեղինակներ: Նրանք նաև հրավիրում են մասնակցել առաջիկա քննարկումներին, որոնք լինելու են այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և հայ ժողովրդի ապագան ու ինչպես հասնել այդ ապագային: