Այս տարվա մարտին Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ բացեցինք Իջևանում՝ Երևանյան 10 հասցեում, ուր այցելելով տավուշցիները կարող են ստանալ իրենց անհրաժեշտ մեկ կամ մի քանի պետական մարմինների ծառայությունները։ Այս մասին Facebook-ի էջում գրել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
«Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամունտների կոմիտեի և
ՀՀ կադաստրի կոմիտեի ծառայությունները։
Խոստումնալից վիճակագրություն ունենք այս առումով․ մարտին գործարքների թիվը կազմել է 1608, իսկ դիմած քաղաքացիների թիվը՝ 1312, ապրիլին գործարքների թիվը կազմել է 1379, դիմած քաղաքացիներինը՝ 1143։ Այս վիճակագրության մեջ ուրախացնող է այն փաստը, որ գործարքների թիվը գերազանցում է դիմած քաղաքացիների թվին, ինչը նշանակում է, որ մի քանի պետական մարմինների ծառայություններից օգտվելու համար քաղաքացին ստիպված չի եղել այցելել տարբեր հասցեներում գտնվող կառույցներ»,- գրել է նա։