Fly Egypt ավիաընկերությունը Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով չվերթեր կիրականացնի։
Fly Egypt ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա- Երևան- Հուրգադա երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
«Հուրգադա- Երևան- Հուրգադա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին: Նշենք նաև, որ Շարմ Էլ Շեյխ- Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթերն իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին:
Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»-նշել են ընկերությունից։