ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցները հունիսի 26-ից հուլիսի 17-ը Արցախում կազմակերպում են մուլիտիմեդիա արվեստի փառատոն “Sunrise Stepanakert” խորագրով:
Լիբանանից Շուշան Քէշիշեանը, ով այժմ աշխատում է Արցախի արտաքին գործերի նախարարությունում և Ռուսաստանից Լիլիթ Հակոբյանը, ով այժմ աշխատում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, համախմբել ենք իրենց ջանքերը և արդեն այս ամռանը Ստեփանակերտում կանցկացնեն առաջին մեծ փառատոնը:
Փառատոնի ընթացքում կներկայացվեն լուսանկարներ, թվային արվեստի նմուշներ, երաժշտություն, ֆիլմեր և արվեստի «մաստեր կլաս»: Ծրագիրն իրականացվում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:
Այն արվեստագետները, որոնք ցանկանում են մասնակցել փառատոնին, կարող են իրենց ստեղծագործություններն ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչ հունիսի 13-ը: