Այսօր՝ հունիսի 8-ին, հանրապետությունում մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները:
ԳԹԿ-ի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Facebook-ի էջում հայտնել է, որ այսօր դիմորդները քննություն են հանձնելու «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից: