Հարավային Աֆրիկայի բնակիչը միանգամից տասը երեխա է լույս աշխարհ բերել ՝ դրանով իսկ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ. գրում է rg.ru-ն:
Երեքշաբթի գիշերը հարավաֆրիկյան Գաուտենգ նահանգից 37-ամյա Գոսյամե Թամարա Սիտոլեն դարձել է յոթ տղայի և երեք աղջկա մայր: Երեխաները լույս աշխարհ են եկել հղիության ութերորդ ամսում:
Նշվում է, որ բժիշկները կարծում էին, որ կինը պետք է 8 երեխա ունենար:
Ի դեպ, նախորդ ռեկորդը սահմանել էր Մալիից մի կին ՝ միաժամանակ լույս աշխարհ բերելով 9 երեխա: