Այսօր ՀՅԴ-ականները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց՝ ներկայացնելով փաստեր, թե ինչու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան:
«Դավաճան է, այո», «Ելակ, թե սաղավարտ», «Հողատուն չի կարող լինել հողաշեն» պաստառներով նրանք ելույթներ ունեցան Կառավարության շենքի դիմաց։
Ակցիայի ավարտից հետո իրավիճակը լարվեց և ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի շարք մասնակիցների։
«Դուք ծառայում եք դավաճան իշխանությանը»,-նշեց բերման ենթարկվող ակցիայի մասնակիցներից մեկը՝ իր խոսքն ուղղելով ոստիկաններին։