Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր՝ երեկոյան ժամերին, հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։
Մարզերի առանձին շրջաններում այսօր, հունիսի 11-13-ը՝ կեսօրից հետո, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հունիսի 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ: