«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Այս մասին հայտնել է ՀԿԵ-ն։
Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին:
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ www.railway.am:
Կայքում նաև կարող եք ծանոթանալ գնացքի մանրամասն չվացուցակին և կորոնավիրուսի պայմաններում ճամփորդությունների կանոններին: