Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։
Մարզերի առանձին շրջաններում այսօր, հունիսի 12-ին և 13-ին՝ կեսօրից հետո, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հունիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 11-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: