Տղաներից մեկի մոտ նռնակ է եղել, օղակը քաշել է, ասել է կպայթեցնեմ ինձ էլ ձեզ հետ. մանրամասներ սահմանային միջադեպից

«Տրակտորներով երիտասարդ տղաներ են եղել, նրանց հետ եղել է նաև հողի սեփականատերը: Նիվաներով գնացել էն այնտեղ, խոտը հնձելու ժամանակ մոտ 500մ խորացել են, հատել են սահմանը: Նրանք 90-ականների ծնունդ են: Իրենց ծնված ժամանակից մինչև հիմա այդ հողն իրենք են մշակել: Սահմանը հատել են, հակառակորդի ստորաբաժանումները մոտ 10 հոգով մոտեցել են, ուզեցել են տանել նրանց ավելի խորքը, չի հաջողվել, տղաներից մեկի մոտ նռնակ է եղել, օղակը քաշել է, ասել է կպայթեցնեմ ինձ էլ ձեզ հետ: Այնքան է այդպես պահել մինչև մենք հասել ենք: Ռուսական խաղաղապահ զորքերի, մեր սահմանապահ զորքերի հրամանատարի հետ անմիջապես կապնվեցինք, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի հետ, տեղյակ եմ պահել նաև մեր մարզպետին: Խառնվել ենք իրար ռուսները մի կողմից, մենք մյուս կողմից, բանակցությունների արդյունքում տեխնիկան ամբողջությամբ հանել ենք, հետ ենք բերել: Գյուղում ամբողջ երիտասարդությունը լցվել է այնտեղ, հազիվ եմ պահել այդ տղաներին, թե չէ կատոկելու էին բոլորին: Ասել եմ՝ այստեղ կարող է՝ հաջողություն ունենանք, բայց ուրիշ տեղից մի բան լինելու է հաստատ: Ռուսների հետ օպերատիվ աշխատանքի արդյունքում մեր տեխնիկան հետ ենք բերել այն պայմանով, որ այլևս չենք մտնի այնտեղ: Հիմա նորմալ է ամեն ինչ, հանգիստ է վիճակը»,- պատմեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 12-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում։ Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում համայնքի երկու տրակտորիստները տեղանքում լավ չկողմնորոշվելու արդյունքում անցել են թշնամու հսկողության տակ գտնվող տարածք։ Թշնամին փորձել է գերեվարել նրանց, սակայն տեղի հայ  դիրքապահների և ռուս խաղաղապահների միջնորդությամբ տղաները չեն գերեվարվել։

Առնչվող Նորություններ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են իրականացվելու․ ՆԳՆ-ն՝ ճանապարհը փակելու մասին

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են իրականացվելու․ ՆԳՆ-ն՝ ճանապարհը փակելու մասին

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակելու որոշման մասին՝ տեղեկացնելով, որ այն կապված է տվյալ հատվածում Հայաստանի...

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)
Սուսաննա Գաբոյանը Եվրոպայի առաջնությունում հաղթել է աշխարհի 10-րդ չեմպիոնուհուն
Թուրքիան Հայաստանին կոչ է արել հրաժարվել «անհիմն հիշողություններից և իրատեսական հիմքով քարտեզ մշակել»
ԶԼՄ-ն Արայիկ Հարությունյանի չհրապարակված հարցազրույցը կապել է Տավուշի հողերի հանձնման հետ
Минобороны Армении сообщило об обстреле Азербайджаном сел Сюникской области
Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են իրականացվելու․ ՆԳՆ-ն՝ ճանապարհը փակելու մասին
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ (ուղիղ)
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Արդարադատության միջազգային դատարանում (ուղիղ)
Մխիթարյանն «Ինտերի» կազմում նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը
Ադրբեջանցիները պղծել են Արցախի Սպիտակ Խաչ վանքը

Սուսաննա Գաբոյանը Եվրոպայի առաջնությունում հաղթել է աշխարհի 10-րդ չեմպիոնուհուն

Հայ շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը հաղթել է Հունաստանում ընթացող Եվրոպայի առաջնության չորրորդ տուրում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Շախմատի միջազգային վարպետ...

Կարդալ