Հայաստանի ոստիկանությունն ապահովելու է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի անվտանգությունը: Այս մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում վստահեցրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Նա հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում ոստիկանությունն արձանագրել է ընտրական խախտումների 92 դեպք, որից 56-ին ընթացք է տվել։
Ոստիկանությունը մայիսի 11-ից սկսած մշտադիտարկում է իրականացնում։ Արա Ֆիդանյանի փոխանցմամբ՝ մինչ քարոշազարշավի մեկնարկը ոստիկանությունում իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ։
Ոստիկանապետության պետի տեղակալը շեշտեց, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 80 իրավախախտում, որոնցից 45-ի դեպքում քննություն է տարվում։
«Ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում և յուրաքանչյուր դեպքում գնահատվում է հանրային անվտանգությունը, և երբ խնդիրներ են առաջանում՝ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ», – ասաց Ֆիդանյանը ՝ ավելացնելով, որ ոստիկանության ուժերը բավարար են իրենց գործառույթներն իրականացնելու համար: