Բնակարանային կարճաժամկետ վարձակալության որոնման ծառայությունը՝ Airbnb-ը 7 մլն դոլար է վճարել ավստրալացի զբոսաշրջիկին, որին բռնաբարել են ճանապարհորդության ժամանակ վարձակալած բնակարանում: Այս մասին հայտնում է BBC-ն ։
Աղջկա վրա հարձակումը տեղի է ունեցել 6 տարի առաջ՝ Նյու Յորքում՝ Ամանորի նախօրեին։ Աղջիկը չի իմացել, որ բնակարանում ուրիշ մեկը կա։
Պարզվել է, որ 24-ամյա Ջունիոր Լին, ով նախկինում բնակվել էր այդ բնակարանում, բանալիների կրկնօրինակն է արել։ Նա թաքնվել է լոգարանում և երբ ավստրալուհին մտել է բնակարան, հարձակվել նրա վրա եւ բռնաբարել։
Տեղեկանալով միջադեպի մասին ՝ Airbnb ընկերությունը կապվել է ոստիկանության հետ, որպեսզի տուժածին օգնություն տրամադրի, այդ թվում ՝ հյուրանոցի վճարումը եւ իրավաբանական խորհրդատվության ծախսերի փոխհատուցումը: Ընկերությունը նաեւ վճարել է աղջկա մոր թռիչքը Ավստրալիայից ԱՄՆ։
Լիին բռնաբարության մեղադրանք է ներկայացրել։ Նա գտնվում է կալանքի տակ, սակայն իր մեղքը չի ընդունում։