ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի է ունեցել «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցների բողոքի ակցիան։
Նրանք պահանջել են ազատ արձակել ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին։ Բժիշկները նշել են, որ իրենց ակցիան քաղաքական չէ։ Ակցիայի մասնակիցները բաց նամակ են պատրաստել, որը ստորագրել է բժշկական ոլորտի 539 ներկայացուցիչ։
«Պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակի առաջև ամեն օր հերթեր են․մարդիկ ցանկանում են վիրահատվել հատկապես նրա մոտ»,- նշել է բողոքի ակցիայի մասնակից բժիշկներից մեկը։
Բժիշկների բաց նամակն ուղղված է ՀՀ քաղաքացուն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, Վերաքննիչ դատարանին, Արդարադատության, Առողջապահության նախարարի պաշտոնակատարիներին և ՄԻՊ-ին:
Հիշեցնենք, որ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Արմեն Չարչյանին մեկ ամսով կալանավորել են։
Ի դեպ, Արմեն Չարչյանն ունի առողջական խնդիրներ։