System of a Down ռոք խումբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել բոյկոտել ԵՎՐՈ-2020-ի 1/4 եզրափակչում Դանիայի և Չեխիայի խաղը, որը տեղի կունենա Բաքվում:
Թանկյանն իր Twitter-ում գրել է, որ պատերազմ հրահրող Ադրբեջանը չի կարող այդպիսի խաղ անցկացնել, մանավանդ, որ մարզահրապարակի մոտակայքում Բաքվի խայտառակ «ռազմական ավարի պուրակ»-ն է :
Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել է change.org-ում ստեղծված խնդրագիրը, որով առաջարկվում է բոյկոտել Ադրբեջանում Եվրո 2020 քառորդ եզրափակչի անցկացումը։
«Խնդրում ենք ստորագրել change.org խնդրագիրը»,- գրել է Թանկյանը։
Խնդրագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով: