Հուլիսի 7-ին Յասամալի շրջանային դատարանում շարունակվել է ազգությամբ հայ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի քրեական գործով դատավարությունը։
Ադրբեջանը նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ ծանր հանցագործություններ կատարելու մեջ: