Աշխարհը փորձում է հաղթահարել համաճարակի թողած հետևանքները: Մարդկային կորուստներից զատ, COVID-19-ն ամենամեծ հարվածը հասցրեց հենց զբոսաշրջության ոլորտին:
Համաշխարհային զբոսաշրջությունը վերականգնման նշույլներ է ցույց տալիս: Շատ երկրներ իրենց դռները բացում են նաև Հայաստանի քաղաքացիների առաջ: Թեև արտագնա տուրիզմի հնարավորությունները գնալով մեծանում են, բայց մեր քաղաքացիներն արտերկրում հանգստանալու հարցում դեռ վերջնական որոշում չունեն: Armenia Today-ի հետ զրույցում նրանցից ոմանք նշել են ֆինանսական խնդրի մասին, ոմանք էլ ընդգծել նաև, որ հանգիստը ցանկանում են Հայաստանում անցկացնել:
Ինչ վերաբերում է արտերկրում իրենց հանգիստն ացնկացնել ցանկացող մեր քաղաքացիների նախընտրելի ուղղություններին, Armenia Today-ը փորձել է պարզել «Ռիմա Թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանի հետ զրույցում: Մեր զրուցակիցն անդրարձել է նաև զբոսաշրջության ոլորտում առկա շարժին: Նա նշել է, որ մեր քաղաքացիների նախընտրելի երկրների ցանկում Եգիպտոսն է, հատկապես Շարմ էլ Շեյխն ու Հուրգադան: Հայերը նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել նաև Դուբայում:
Մանրամասները՝ տեսանյութում: