Հայաստանը հայտնվել է 11 երկրների թվում, որոնց նկատմամբ հանվել են Շվեդիա մեկնելու սահմանափակումները։ Այս մասին հայտնել Է SVT Nyheter լրատվական ծառայությունը՝ վկայակոչելով Շվեդիայի ԱԳՆ-ին։
Աղբյուրը նշում է, որ սահմանափակումները հանվել են հուլիսի 8-ից՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված համաճարակաբանական իրադրության բարելավման արդյունքում:
Ավելի վաղ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում քաղաքացիներին խորհուրդ չէին տվել մեկնել Հայաստան, Ադրբեջան, Բոսնիա և Հերցոգովինա, Բրունեյ, Հորդանան, Կանադա, Կոսովո, Մոլդովա, Մոնտենեգրո, Կատար և Սաուդյան Արաբիա: Երկրի ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն՝ այժմ սահմանափակումները հանվում են։