Քաշաթաղի բնակիչները Կառավարության դիմաց փոխհատուցման պահանջով բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բնակարանային փոխհատուցման և անվտանգային երաշխիքների պահանջով նամակ են հանձնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Ակցիայի մասնակից քաշաթաղցի տիկին Արմինեն Armenia Today-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ոչինչ չեն հասցրել իրենց հետ վերցնել, քանի որ իրենց ժամ առաջ են զգուշացրել դուրս գալ տնից:
«Պահանջում ենք՝ Արայիկ Հարությունյանը ներկայանա այստեղ։ Եթե կարող էր շնորհավորել պարոն Փաշինյանին, ուրեմն պետք է կարողանա գալ ու լսել իր ժողովրդի ձայնը: Հիմա թող գա այստեղ, իր եղբոր՝ Փաշինյանի ձեռքը բռնած հարցին արդար լուծում տա: Լուծումն այն է, որ վերադարձնեն մարդկանց գույքային վնասները: Քանի որ այսօր մեր անվտանգությունը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, թող Արայիկ Հարությունյանն ապահովի Միջնավանի ժողովրդի ոտնամուտքն իրենց բնակարանները»,- ասաց քաշաթաղցին։
Մանրամասները՝ տեսանյութում։