Մեղրիի մաքսակետի բաժանմունքի պետ Արթուր Զաքարյանն Armenia Today-ի հետ զրույցում հերքում է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե մաքսակետում հավաքվել են մի քանի հազար իրանցիներ, որոնք ցանկանում են մինչև հուլիսի 15-ը Հայաստան մտնել և կորոնավիրուսի դեմ պատվաստվել։
«Ես հիմա տեղում եմ, և այստեղ հավաքված մարդիկ չկան»,- փոխանցեց նա։
Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում օգտատիրոջ կողմից լուսանկարներ և տեղեկություններ են հրապարակվել, համաձայն որոնց՝ Մեղրիի մաքսակետում հավաքված են քանի հազար իրանցիներ, որոնք ցանկանում են մինչև հուլիսի 15-ը Հայաստան մտնել և կորոնավիրուսի դեմ պատվաստվել։
Օգտատերը նաև նշել է, որ լուրերը հաղորդում են իրանական սոցցանցերը և պարսկալեզու ԶԼՄ֊ները։ Նա նաև տարակուսանք է հայտնել, որ հայկական ԶԼՄ֊ներից ոչ մեկը տեղում հաղորդում չի պատրաստում։