Հայկական նախագիծը (Armenian Project) շարունակում է հանդիպումների շարքը Ռուսաստանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ։
Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
«Ռուսաստանի հայկական համայնքներում շարունակվում են Հայկական նախագիծ / Armenian Project-ի բանախոսությունները։ Սանկտ Պետերբուրգում հուլիսի 10-ին ARMA հայկական երիտասարդական միությունը կազմակերպել էր մեր հանդիպումը համայնքի հետաքրքրված անդամների հետ։ Թեման էր «Հայաստանը և հայությունը 2020-ականներին․ յո՞ երթանք»»,- նշել է Էլբակյանը։