Ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի մի բնակիչ և հայտնել, որ Արցախի փողոցում շենքերից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի է հայտնաբերել։
Լուրը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նա հայտնեց, որ փոքրիկը տեղափոխվել է Մուրացանի բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Փորձում են պարզել դեպքի մանրամասները։