ՀՀ կառավարության ծրագրով, այսօր՝ հուլիսի 17-ին,Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված բարձրակարգ ավտոբուսներով և ուղեկցող ոստիկանական անձնակազմով Աջափնյակ վարչական շրջանից թվով 40 երեխա 1-ին հերթափոխով մեկնեցին Հանքավանի «Լուսաբաց» ճամբար. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Երեխաներին բարի ճանապարհ, ուրախ ժամանց մաղթեցին վարչական շրջանի ղեկավարը, աշխատակազմի ներկայացուցիչները:2-րդ հերթափոխի մեկնումը նախատեսվում է օգոստոսի 5-ին: