Զբոսաշրջության կոմիտեն կիսվել է հրաշալի նորությամբ։
«Wanderlust travel» ամսագրի 2021թ․ սեպտեմբերի համարում Հայաստանին հատկացվել է 6 էջ, որտեղ ներկայացված է Հայաստանի հարուստ ժառանգությունը, պատմությունը՝ Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ։
Զբոսաշրջության կոմիտեն անհամբեր սպասում է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ծոցի երկրների ճամփորդների շրջանում հեղինակավոր ամսագրերից մեկում Հայաստանի մասին հոդվածի հրապարակմանը։