Գյումրու Մուշ թաղամասում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվում են երկու բնակելի շենքեր՝ 36 սոցիալական բնակարանով և 50 տեղանոց մանկապարտեզ։ Շենքերը հինգհարկանի են։ Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շինհրապարակ էր այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։
«Շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ։ Ծրագիր ունենք 2 շենք ևս այստեղ կառուցելու, որոնք կտրվեն վերջին պատերազմում հաշմանդամություն ստացած զինծառայողներին։ Բնակարաններից 25-ը կհանձնենք վերջին պատերազմի մասնակիցների ընտանիքներին»,- նշել է Հայկակ Արշամյանը։
Արշամյանը նշեց, որ այդ գումարը հավաքագրվել է համայն հայության ջանքերով, այդ թվում՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանգանակությամբ։ «Ընդհանուր առմամբ՝ սա 2 մլն դոլարանոց պրոյեկտ է»,- նշել է նա։