ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի է ունենում ԳԱԱ քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան։
Նրանք բողոքում են, որ Քիմիական ինստիտուտի տարածքում բնակելի շենք են կառուցում։
«Գիտական ինստիտուտի և ոչ գիտական շենքի կառուցումն անհամատեղելի են։ Մեր շենքը գիտահետազոտական ինստիտուտ է և կան արտանետումներ։Հնարավոր է, որ այդ տարածքում ապրող բնակիչները բողոքեն, այդ ամենի հետևանքով փակելու են մեր ինստիտուտը։ Լողավազանի տեղում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր: Միևնույն ժամանակ, այն կառուցելու որոշումը լուրջ քննության չի ենթարկվել հնարավոր ռիսկերը գնահատելու համար»,- նշեց Քիմիայի ինստիտուտի աշխատակիցը։
Նրանք կառաավարությունից պահանջում են, որ թույլ չտան այդ տարածքում բնակելի շենք կառուցել։