Գեղարքունիքի մարզում իրավիճակը հանգիստ է, Սոթքի հանքի աշխատանքն էլ վերսկսվել է։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
Նրա փոխանցմամբ՝ գիշերը Սոթքի հանքի մոտակայքում իրավիճակը բավականին հանգիստ է եղել, առավոտյան ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել վերսկսել հանքի աշխատանքները։
Ընկերության տարհանված աշխատակիցները բնականոն հունով վերադարձել են աշխատանքի։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման և կրակոցների պատճառով ընկերության որոշմամբ հանքավայրում աշխատանքները դադարեցվել են, իսկ աշխատակաիցներին՝ տարհանել։