Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հրավիրված է G20 ֆորումին։ Տեղեկությունը հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Վեհափառ Հայրապետը հրավեր ստացաւ որպես գլխավոր դասախոս մասնակցելու G20 ֆորումի նախօրեին տեղի ունենալիք միջազգային համաժողովին։
Նա խոսելու է կրոնի դերակատարության մասին՝ հատկապես արաբական աշխարհում հակամարտությունների կարգավորման տեսանկյունից։
G20 Ֆորումը տեղի է ունենալու Իտալիայի Բոլոնիա քաղաքում՝ սեպտեմբերի 12-14-ը։