Նիժնի Նովգորոդում բացվել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը, որը տեղադրվել է նրա անունը կրող արվեստի դպրոցի մոտ։
Այս մասին ասված է քաղաքային վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է TACC-ը։
«Քանդակագործը ՀՀ վաստակավոր նկարիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ Միքայել Սողոյանն է»,- ասված է հաղորդագրության մեջ: