Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը՝ 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ։
Ըստ տվյալների՝ ՀՀ-ում բնակվում է մոտ 2 միլիոն 964 հազար մարդ, որոնցից 1 միլիոն 896 հազարը՝ քաղաքներում, 1 միլիոն 67 հազարը՝ գյուղերում։
Նշենք, որ բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա (2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացված), որոնց ամեն տարի ավելացվում են տվյալ տարածքի ծնվածների և եկողների (հաշվառվածների) թվաքանակը, հանվում են մահացածների և տվյալ տարածքից մեկնածների (հաշվառումից հանվածների) թվաքանակը:
Բնակչության բաշխումը քաղաք և գյուղ կտրվածքով կատարվում է ըստ նրանց բնակության (հաշվառման) վայրի: