Գերիների ու անհետ կորածների խնդիրներով Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին։ Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։