Գյումրիում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշնյանը այսօր Շիրակի մարզպետարանում դռանփակ հանդիպում է ունեցել Խծաբերդի դիրքերից գերեվարվածերի հարազատների հետ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Նշենք, որ Ադրբեջանում արդեն ավելի քան 8 ամիս գտնվող գերիների հարազատները մի քանի օր առաջ հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ:
Հիշեցնենք, որ Խծաբերդի ու Հին թաղերի դիրքերից գերեվարված 64 զինծառայողների մեծ մասը Շիրակի մարզից են, նրանցից 24-ն արդեն վերադարձել են հայրենիք։