Մի շարք լրատվամիջոցներ այսօր «Մամուլի տեսություն» բաժնում տարածել են թերթերից մեկի ապատեղեկատվությունը, թե իբր, օրենքի խախտումով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ է նշանակվել Քրիստինե Վարդանյանը, որը, ըստ հրապարակման, չի կարող այդ պաշտոնը համատեղել Երևանի ավագանու անդամի պարտականությունների հետ: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նա հստակեցրել է․ «Քրիստինե Վարդանյանը, որը ոլորտի ճանաչված բարձրակարգ մասնագետ է, շարունակում է նախկինի նման զբաղեցնել ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ նախկին տնօրենի ազատումից հետո ժամանակավորապես կատարում է տնօրենի պարտականությունները՝ շարունակելով մնալ փոխտնօրենի հաստիքին: Հետևաբար, ավագանու անդամի մանդատից հրաժարվելու անհրաժեշտություն չկա: Որպես այս բամբասանքը հերքող ևս մի փաստ, նշեմ, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ը մոտ օրերս տնօրենի նոր ժ/պ կունենա, և դա Քրիստինե Վարդանյանը չէ»: