Շենքի կառուցման դեմ բողոքի ակցիայի ժամանակ բնակիչների են բերման ենթարկվել։ Ոստիկանության լրատվության բաժնից Armenia Today-ին տեղեկացրին, որ բողոքի ակցիայի վայրից երկու քաղաքացի է բերման ենթարկվել՝ վարչական իրավախախտում կատարելու համար։
Հիշեցնենք, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում RATCO ընկերությունը սկսել է շենքի ապօրինի շինարարության նախապատրաստական աշխատանքներ, ինչն առաջացրել է տեղի բնակիչների վրդովմունքը: Նրանք դեմ են կառուցապատմանը և բողոքի ակցիա են անցկացնում։
Բողոքող բնակիչները փորձել են խոչընդոտել շինաշխատանքներին, ինչի հետևանքով էլ ծագել է հրմշտոց ու վիճաբանություն նրանց և ոստիկանների միջև։
Նշենք, որ քննարկման փուլում երեք հայց է, որոնք, սակայն, չեն կանգնեցրել շինարարության թույլտվություն տված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: