«Ֆիզգորոդոկի» բնակիչները ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Նրանք քաղաքապետարանի շենքում հանդիպում կունենան պատասխանատու պաշտոնյաների հետ։
Հիշեցնենք, որ «Ֆիզգորոդոկում» ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ։ Բնակիչների պնդմամբ՝ կառուցապատումն հակաօրինական է։
Հիշեցնենք, որ բնակիչները մի քանի անգամ բողոքի ակցիա են անցկացրել, նրանց և ոստիկանների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում։