«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին»,- այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-յան էջում։
Աղբյուրը նշում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցները շաբաթ օրը հավաքվել են դեսպանատան տարածքում՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հուշարձանի մոտ, որպեսզի մեկ րոպե լռությամբ հարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» խմբավորման 19 ահաբեկիչներ ԱՄՆ-ում 4 մարդատար ինքնաթիռ էին գրավել։ Դրանցից երկուսը նրանք ուղարկել են դեպի համաշխարհային առևտրի կենտրոնի (ԱՀԿ) աշտարակներ, որոնք այդ պահին ամենաբարձր շենքերն էին Նյու Յորքում։